Թեև ես չեմ ճանաչում Սահմանադարական դատարանի դատավորի առաջադրման մրցույթին մասնակցող մյուս թեկնածուներին, բայց մտածում եմ, որ ես մյուս թեկնածուների համար ուժեղ մրցակից եմ։ Այս մասին Իրավաբան.net–ի հետ զրույցում նշում է Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը:
Նշենք, որ Գոռ Հովհաննիսնանը մասնակցել է նաև ՍԴ դատավորի համար կազմակերպված նախորդ մրցույթին, սակայն չի առաջադրվել նախագահի կողմից որպես թեկնածու։ Սա նրա երկրորդ փորձն է։
-Պարոն Հովհաննիսյան, դիմել եք Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման համար կազմակերպվող մրցույթին։ Ի՞նչ փոփոխություններ կնախաձեռնեք ՍԴ-ում՝ դատավոր ընտրվելու դեպքում։
-Սահմանադրական դատարանի գործունեության հիմքը նրա որոշումներն են ու, լինելով ՍԴ-ի դատավոր, ես անմիջական ազդեցություն կունենամ այդ որոշումների ընդունման վրա, գոնե՝ իմ չափով։ Բացի նրանից, որ ես ձայնի իրավունք ունեմ, միաժանակ ես հնարավորություն կունենամ «համոզել» իմ գործընկերներին իմ մոտեցումների և տեսակետների հարցում։ Ես ինքս սահմանադրական դատարանի որոշումների, եթե չասեմ մեծ մասի, ապա որոշների հետ համաձայն չեմ լինում, ես ինքս այդ իրավական հարցերը այլ կերպ կլուծեի։ Բայց մի բան է, որպես գիտնական գիտական հոդվածների միջոցով մասնագիտական շրջանակների ուշադրությունը հրավիրել, մեկ այլ բան է անմիջական ազդեցություն ունենալ այդ որոշումների վրա։
-ՍԴ գործող դատավորներին ճանաչո՞ւմ եք, ինչպե՞ս եք պատկերացնում նրանց հետ աշխատանքը։
-Ես սահմանադրական դատարանի դատավորներից մի քանիսին անձամբ ճանաչում եմ, քանի որ ինքնս աշխատել եմ ՍԴ-ում։ Ես պատկերացնում եմ մեր համագործացությունը զուտ մասնագիտական, սահմանադրական իրավունքի, պրոբլեմների վերաբերյալ քննարկումների տեսքով: Հին դատավորների փորձը պետք է մնա ու օգնի այն երիտասարդներին, որոնք գալիս են Սահմադարության նոր կարգավորումների համաձայն պաշտոնավարելու։ Սահմադարական նոր կարգավորումները առաջադիմական են նաև այն առումով, որ դրանք որոշակի բալանս են ապահովելու․ փորձառու, տարիքով դատավորներ և ՍԴ-ում հայտնվող նոր ու թարմ մտքեր։ Այս առումով համագործակցությունը, իմ կարծիքով, շատ ավելի հետաքրքիր է դառնում։
-Ընտրվելու դեպքում շարունակելու եք դասավանդել հայաստանյան համալսարաններում։
-Ես անպայման կուզենամ և օրենքն էլ հնարավորություն տալիս է ՍԴ-ում դատավորի պարտականություններից զատ զբաղվել այդպիսի գործունեությամբ։ Դա շատ լավ տարբերակ է, բոլոր երկներում էլ կա այդ պրակտիկան, որ դատավորները միաժանակ նաև գիտությունից հետ չմնան, զբաղվեն գիտությամբ։
-Պարոն Հովհաննիսյան, միշտ չէ, որ սահմանադրական դատարանի որոշումները կիրառելի են դառնում վճռաբեկ դատարանի համար: Ո՞րն է պատճառը:
-Ես կարծում եմ, որ դրա պատճառներից մեկը այն է, որ սահմանադարական դատարանի որոշումը լավ չի հասկացվում։ Ես շատ մասնագետներից եմ լսել, որ իրենք ՍԴ-ի որոշումները չեն կարողանում հասկանալ, ինձ մոտ էլ են այդպիսի դեպքեր եղել։ Ինձ մոտ հաճախ են հարցեր ծագում, թե ինչո՞ւ ՍԴ-ն հանգեց այս որոշմանը, ինչո՞ւ օրենքը հակասահմանադրական կամ սահմանադրական ճանաչվեց։
Եթե վճռաբեկ դատարանն ինքն էլ չի հասկացել որոշման բովանդակությունը, ինքը հաստատ դժվարություններ կունենա կիրառել դրանք։ Դա կարող է լինել պատճառներից մեկը։ Ուրիշ պատճառների մասին ես չգիտեմ։
-Ձեր Սահմադարական դատարանի դատավոր դառնալով որոշումները ավելի ընկալելի կդառնան, ի՞նչ եք կարծում։
-Թե՛ իմ գերմանացի ուսանողները, թե՛ հայ ուսանողները, որոնց համար երբեմն ես դասախոսություններ եմ կարդում, բոլոր միշտ ինձ ասում են, ընդգծում են, որ ես միշտ ամեն ինչ բացատրում եմ շատ հասկանալի ու պարզ, նաև համոզիչ։ Այդպիսի կարծիք եմ ստանում նաև այն ժամանակ, երբ մարդիկ կարդում են իմ հարցազրույցները կամ գիտական հոդվածները։ Բոլորը միաձայն ասում են, որ իմ ձևակերպումները, փաստարկները շատ հասկանալի են և համոզիչ։
Բնականաբար, դա պահպանվելու է նաև, եթ ես հնարավորություն ունենամ, մասնակից դառնալ ՍԴ որոշումների ընդունմանը։ Կամ եթե որոշման ընդունման ժամանակ ես փոքրամասնություն կազմեմ, անպայման ներկայացնելու եմ իմ հատուկ կարծիքը։
-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Հայաստանում մշտապես բնակություն հաստատելու ցանկություն չունեք ու շատ կապված եք Գերմանիայի հետ։ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու դեպքում ստիպված պետք է ՀՀ-ում բնակություն հաստատել։ Ինչպե՞ս ընդունեցիք այդ որոշումը։
-Անհնար է լինել սահմանադարական դատարանի դատավոր ու չբնակվել Հայաստանում։ Ես կցանկանամ ՍԴ-ում աշխատել, քանի որ յուրաքանչյուր իրավաբանի համար այդտեղ աշխատելը, իբրև դատավոր, շատ մեծ պատիվ է ու դա իրավաբանական կարիերայի ամենավերջին փուլն է, ամենաբարձր պաշտոնը, որին պետք է իրավաբանը ձգտի ու հասնի։ Ես կարծում եմ, որ կկարողանամ իմ փորձով ու գիտելիքներով օգնել ՍԴ-ին զարգացնել հայկակական իրավունքը։
Ես հաստատ կկարոտեմ Գերմանիան ու այնտեղի իմ աշխատանքը համալսարաններում։ Ես հաստատ կկարոտեմ նաև գերմանական համալսարանների ընձեռած հնարավորությունները։ Հայաստանի համալսարաններն ինձ հաստատ չեն կարողանա առաջարկել գիտությամբ զբաղվելու նույն պայմանները, ինչը որ առաջարկում է Գերմանիան։ Սակայն սա ամենևին խոչընդոտ չէ իմ նպատակին, այն է նպաստել հայկական իրավունքի զարգացմանը՝ ՍԴ-ում աշխատելու միջոցով։ Ես որոշեցի մասնակցել այս մրցույթին այն պատճառով, քանի որ ՍԴ-ում դատավոր աշխատելը ամենալավ հնարավորությունն է իմ նպատակին հասնելու համար, ազդել, օգնել, զարգացնել հայկական իրավունքը։
Սա ամենակարճ և արդյունավետ ճանապարհն է։
-Ի՞նչը ամենաշատը կկարոտեք Գերմանիայում։
-Կկարոտեմ իմ ընկերներին, ինչպես նաև ընդհանուր գերմանական ապրելակերպը։ Ես կկարոտեմ նաև գերմանական հասարակական տրանսպորտը։
-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Հայաստանում իրավունքի զարգացումը շատ ցածր մակարդակի վրա է։ Ինչ-որ բան փոխվել է այս տարիների ընթացքում։
-Տարների ընթացքում ինչ-որ բաներ փոխվել են, սակայն առաջընթացի տեմպերը ինձ չեն գոհացնում։ Ես կարծում եմ, որ Հայաստանում կկարողանամ արագացնել այդ տեմպերը ու հատկապես եթե լինեմ Սահմանադրական դատարանում։ Ես դրանում համոզված եմ։
-Պարոն Հովհաննիսյան, Հրայր Թովմասյանը սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել հին Սահմանադրության համաձայն: ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ դրույթները ուժի մեջ են մտել մի փոքր ավելի ուշ: Կա տպավորություն, որ սահմանադարական բարեփոխումների հեղինակները այս դրույթը գրել են կոնկրետ մեկ անձի համար, քանի որ Հրայր Թովմասյանը կպաշտոնավարի մինչև 65 տարին լրանալը, այլ ոչ թե նոր Սահմանադրությամբ 6 տարին մեկ անգամ: Ձեր տեսակետը՝ այս հարցի վերաբերյալ:
-ՍԴ-ի դատավորիների և նաև նախագահի ընտրության նոր նորմերին ես ավելի կողմ եմ, քան նախկիններին։ Գործող Սահմանադրությամբ՝ ՍԴ դատավորներն ընտրվում են 12 տարի ժամկետով ու միայն մեկ անգամ, իսկ դա հնարավորություն է տալիս, որպեսզի ՍԴ-ի կազմը շատ ավելի արագ փոփոխվի։ Կազմի արագ փոփոխությունը հնրավորություն կտա պարբերաբար նոր, ավելի թարմ մտքեր բերել Սահմանդարական դատարան, միաժամանակ պահպանելով դատարանի այն դատավորների փորձը, որը նրանք ձեռք են բերել երկար տարիների ընթացքում։ Նոր կարգավորումը շատ ավելի առաջադեմ է, քան նախորդ կարգավորումը, որը թույլ է տալիս որպես դատարանի դատավոր պաշտոնավարել մինչև 65 տարին լրանալը։
Ինչ վերաբերում է գործող նախագահի նշանակմանը, ապա այո, այդ տպավորությունը կա, որ հապճեպ է ընտրությունը կատարվել։ Խնդիրն այն է, որ ձևական առումով՝ օրենքը չի խախտվել, որովհետև նա նշանակվել է նշանակման պահին գործող օրենքով։
Ես մտածում եմ, որ եթե ես լինեի, ապա այդպես չէի անի։ Եթե ես լինեի Սահմանադրության մշակողը, ինչպիսին եղել է Հրայր Թովմասյանը, ես կնախընտրեի նշանակվել ՍԴ-ի նախագահ նոր, առաջադիմական կարգով։ Պարոն Թովմասյանը ընտրել է այլ տարբերակ, դա նրա անձնական նախընտրության հարցն է։ Ես ինքս այդպես չէի անի։
-Արդեն 3 անգամ Ազգային ժողովը սահմադարական դատարանի դատավոր չի ընտրել։ Առաջին փորձը Էմիլ Բաբայանն էր, խորհրդարանական նախկին մեծամասնության թեկնածուն, երկրորդը՝ Ելիզավետա Դանիելյանը, և նոր իշխանությունների թեկնածուն Վահե Գրիգորյանը։ Ի՞նչ արդյունքի եք սպասում Դուք՝ իրավիճակը վերլուծելով։
-Եթե նախագահը որոշի առաջադրել իմ թեկնածությունը, ապա ես Ազգային ժողովում ընտրության մասին կարծիք հայտնել չեմ կարող։
Ամեն դեպքում, ԱԺ-ում ցանկացած որոշման ընդունումը քաղաքական է, հետևաբար, դժվար է ասել, թե ինչու Ազգային ժողովը չընտրեց, դա քաղաքական հարց է, խմբակցությունները քննարկել են, ինչ-որ քաղաքական շահերից ելնելով որոշել են, որ այդ թեկնածուն իրենց հարմար չէ ու դա քննել ու պարզել հնարավոր և թույլատրելի չէ։ Պատգամավորը պետք է քվեարկի իր խղճին համապատասխան։
Ես ինքս կարող եմ ասել միայն, որ ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել և զբաղվելու ցանկություն էլ չունեմ, չեմ սիրում քաղաքական թեմաներ քննարկել, քանի որ ինձ այդ ոլորտում մասնագետ չեմ համարում։
-Խորհրդակցական հանձնաժողովի հետ հանդիպում եք ունեցել արդեն։ Կարո՞ղ եք ասել, թե ինչի շուրջ է եղել քննարկումը։
-Քննարկումը բացառապես մասնագիտական է եղել։ Հիմնականում՝ սահմանադրական իրավունքին է վերաբերել։ Իմ դիրքորոշումը՝ այս կամ այն հարցի վերաբերյալ։ Մասնագետների ընդհանուր քննարկում էր, և անկեղծ ասած, այդ քննարկումը ինձ շատ դուր եկավ։
-Իսկ ովքե՞ր էին ներկա։
-Կարծում եմ՝ ես իրավունք չունեմ ասելու։
-Ձեզնից բացի ևս 2 անձի թեկնածություն է քննարկվում, որոնց նախագահը կկարողանա առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում։ Ինչպիսի՞ն եք գնահատում Ձեր հնարավորությունները։
-Թեև ես չեմ ճանաչում մյուս թեկնածուներին, բայց ես մտածում եմ, որ ես մյուս թեկնածուների համար ուժեղ մրցակից եմ։ Ես իմ շանսերը, հնարավորությունները արդեն բարձր եմ գնահատել՝ որոշելով այս մրցույթին մասնակցել։
Հարցազրույցը՝ Եվգենյա Համրաձումյանի