Առաջին ՍԴ դատավորը՝ ամբաստանյալի աթոռին․ Հրայր Թովմասյանի 5-օրյա պաշտպանական ճառից մինչև վերջին խոսք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում Սահմանադրական դատարանի դատավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը մասնագիտական շրջանակներում քննարկման առարկա դարձավ։
Այստեղ ուշադրություն գրավեց ոչ միայն Սահմանադրական դատարանի դատավորի՝ ամբաստանյալի աթոռին հայտնվելը, այլև վերջինիս ճառի տևողությունը։
Ինչպես նիստի ընթացքում հայտնեց նախագահող դատավորը, Հրայր Թովմասյանի ելույթը դատարանում տևեց 5 օր՝ ավելի քան 27 ժամ։
Պաշտպանական ճառով հանդես գալու առաջին իսկ օրվանից՝ ՍԴ դատավորը պնդեց՝ այս դատավարությունը իր մասին չէ, հետևաբար իր պաշտպանական ճառն էլ չի լինելու միայն Հրայր Թովմասյանի մասին։ Նա ասաց՝ դատավարության սկիզբը, ընթացքն ու ավարտը շատ ավելի խորքային են, ու այս դատավարության ավարտից հետո այս հետևանքներն ավելի են խորանալու։
Արդյո՞ք Հրայր Թովմասյանի ճառի նպատակն էր դատավորին և դատախազին իր անմեղության մեջ համոզելը:
Մանրամասները՝ տեսանյութում։