Սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներն ազատված են բնապահպանական հարկ վճարելուց

Գործող Հարկային օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից ազատվում են՝

1. սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների համար.
2. հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով.
3. հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ տարվա ամբողջ ընթացքում հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների մասով:
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից ազատվում են`
1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները.
2. Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնողները.
3. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը:
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար բնապահպանական հարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածքով այդ ապրանքները տարանցիկ տեղափոխողները:
Արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու և (կամ) պահելու համար բնապահպանական հարկից ազատվում են ֆիզիկական անձինք` սպառման թափոնների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել