Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է:Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար: Արվեստի բնագավառի բուհերում` նաև մասնագիտական մրցույթ-ստուգատեսների հաղթողներին:
Ուսանողների գերազանց կամ լավ առաջադիմությունը որոշվում է տվյալ բուհի կողմից տրված առաջադիմության թերթիկով:
Գոյություն ունեն նաև հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ, դրանք են`
• մասնակցությունը ֆակուլտետի և բուհի ուսանողական, հասարակական աշխատանքներին.
• զեկուցումներ, ռեֆերատներ, հրատարակած աշխատանքներ (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում).
• մասնակցությունը միջբուհական, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին.
• այլ հասարակական և ստեղծագործական նախաձեռնություններ` բուհի հայեցողությամբ:
Իսկ ուսանողների պատշաճ վարքագիծը, համարվում է բուհի ներքին կանոնները պահպանելը:
Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է բուհը:
Պետական կրթաթոշակը՝ որպես խրախուսանքի միջոց

