Հիվանդության (ոչ բարենպաստ ելքի կանխատեսումով) վերջին շրջանում գտնվող անձին կյանքի վերջին ամիսների, օրերի ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նրա ընտանիքի անդամներին տրամադրվում է պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնություն, որը`
1) պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմելու հիվանդի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով.
2) ընդգրկում է հետևյալ հիմնական կողմերը.
ա. հիվանդության ախտանիշների կառավարում,
բ. հոգեբանական, հոգևոր և հուզական աջակցություն,
գ. աջակցություն ընտանիքին,
դ. կորստի շրջանի աջակցություն.
3) տրամադրվում է հոսպիսում կամ տնային պայմաններում:
Այսպիսով՝ բժշկական օգնության և սպասարկման այս տեսակը ուղղված է անբուժելի, արագ զարգացող և հիվանդության վերջնական փուլում գտնվող հիվանդություններով տառապող անձանց կյանքի որակի բարելավման հնարավորության ստեղծմանը, ցավի և մյուս բացասական ախտանիշների մեղմացմանն ու կառավարմանն, ինչպես նաև հոգեբանական, սոցիալական և հոգևոր աջակցության ցուցաբերմանն, որը կյանքի վերջնական փուլում ապահովում է հնարավոր լավագույն որակ, որն ուղղված չէ մահվան գալու ոչ կրճատմանը և ոչ երկարացմանը: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության պալիատիվ բժշկական օգնությունն ու սպասարկումն անհրաժեշտ է հիվանդության վերջնական փուլում գտնվող բոլոր պացիենտներին: