Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը: Իսկ տասնվեց տարին չլրացած անձի անվան փոխումը, ինչպես նաև ծնողի` նրան շնորհած ազգանվան փոխումը կարող է կատարվել ծնողների համատեղ դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ:
Անվան փոխման գրանցումը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից մերժվում է, եթե անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանության դեպքում:
Անվան փոփոխության մերժման հիմքերը

