Հատուկ քննչական ծառայությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի քաղաքացիության վերաբերյալ:
Նա հանդիսանում է ՌԴ քաղաքացի, այլ մանրամասներ հայտնի չեն. «Լրացուցիչ հարցում է ուղարկվել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն»։