Մինչ այս քչերը գիտեին, թե ինչ է անցումային արդարադատությունը և «ինչի հետ են այն ուտում». Արարատ Միրզոյան

Անցումային արդարադատության թեման անծանոթ և հետաքրքիր է ոչ միայն մասնագիտական շրջանակին, այլև հանրությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ կայացավ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովի ժամանակ ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Եկեք խոստովանենք, որ մինչ այս Հայաստանում, նույնիսկ փորձագիտական շրջանակներում, խորությամբ քչերը գիտեին, թե ինչ է անցումային արդարադատությունը և ընդհանրապես, «ինչի հետ են այն ուտում» »,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ Հայաստանում տարիներ շարունակ զանգվածաբար խախտվել են մարդկանց իրավունքները, նույնիսկ արյունոտ էջեր են եղել, և այսօր հնարավորություն է ստեղծված ճշմարտությունը բացահայտելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել