Ոստիկանները կփոխհատուցեն պետության կողմից արված ծախսերը

Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնողը պարտավոր են փոխհատուցել իրենց` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման, ուսումնական փորձաշրջանի համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`
• առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ ուսումնական փորձաշրջանը կամ վերապատրաստումը.
• մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից
• կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից
• անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից
Ոստիկանության ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա`
• ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի, կամ նախնական մասնագիտական կրթություն ստանալուց կամ վերապատրաստումը անցնելուց հետո` ոչ պակաս, քան երկու տարի
• ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել