Ամուսինները պարտավոր են նաև…

Գրված ու չգրված օրենքներով ամուսինների համար սահմանված են փոխադարձ ու միակողմանի մի շարք պարտականություններ: Այդ պարտավորություններից մեկը ամուսինների՝ միմյանց նյութապես օժանդակելու պարտավորությունն է։

 

«Ամուսնուն նյութապես օժանդակությունը մերժվելու և ալիմենտ վճարելու վերաբերյալ ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դրա համար անհրաժեշտ միջոցներ ունեցող մյուս ամուսնուց դատական կարգով ալիմենտ պահանջելու իրավունք ունի՝

 

ա) անաշխատունակ անապահով ամուսինը.

 

բ) կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամող ամուսինը մինչև երեխայի երեք տարին լրանալը.

 

գ) անապահով ամուսինը, որ խնամում է մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ չափահաս զավակին»,-հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Հայ իրականության մեջ կասկածելի է այս նորմի պրակտիկ կիրառությունը, քանի որ ընտանիք հասկացությունը ներառում է նաև համատեղ տնտեսություն վարելը, այդ թվում միմյանց նյութապես օժանդակելը ինչպես վերը նշված հիմքերի առկայության դեպքում, այնպես էլ առանց այդ հիմքերի առկայության: Հետևաբար եթե բացակայում է միմյանց մասին հոգ տանելը, նշանակում է սկսում է դադարել նաև ընտանիք երևույթի գոյությունը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել