Հանրային պաշտոնը

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, թե որոնք են հանրային պաշտոնները:
Հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այդ պաշտոններն զբաղեցնող անձինք իրենց լիազորությունների շրջանակներում անհատական կամ կոլեգիալ կարգով ընդունում են որոշումներ, պատասխանատվություն կրում իրենց կայացրած որոշումների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական և համայնքային:
Պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական:
Համայնքային պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական և հայեցողական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել