Պետական պահպանությունն իրականացնող ծառայության պարտականությունները

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության մասին» ՀՀ oրենքը սահմանում է՝ պետական պահպանությունն իրականացնող ծառայության պարտականությունները:
Ծառայությունը պարտավոր է՝
1. բացահայտել, կանխել և խափանել պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների դեմ ուղղված հակաիրավական ոտնձգությունները.
2. կազմակերպել և իրականացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական, ռեժիմային, տեխնիկական և այլ միջոցառումներ.
3. ապահովել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հասարակական կարգի պահպանումը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, վերացնել պետական պահպանության իրականացմանը խոչընդոտող արգելքները.
4. անհրաժեշտության դեպքում ապահովել այն ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, որով երթևեկում են պետական պահպանության օբյեկտները.
5. իր իրավասության շրջանակներում կազմակերպել և իրականացնել իր գործունեության համար անհրաժեշտ կապի համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներ, ապահովել դրանց հուսալիությունը, տեղեկատվական անվտանգությունը և օպերատիվությունը.
6. իրականացնել ծածկագրային աշխատանքներ.
7. իրականացնել իր գործունեության տեղեկատվական-վերլուծական ապահովումը.
8. կազմակերպել և իրականացնել պետական պահպանության բնագավառի մասնագետների պատրաստում, ծառայողների վերապատրաստում և որակավորման բարձրացում.
9. ապահովել սեփական անվտանգությունը.
10. համապատասխան մարմինների հետ համագործակցելով՝ իրականացնել միջոցառումներ՝ պահպանվող օբյեկտների տեխնիկական միջոցներից տեղեկատվական արտահոսքը կանխելու համար.
11. իր իրավասության սահմաններում համագործակցություն իրականացնել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և համապատասխան կազմակերպությունների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել