Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը հատուցելու ժամկետները

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1090-րդ հոդվածի՝
1․ Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե այն ծագել է ապրանքի (աշխատանքի, ծառայության) պիտանիության ժամկետի ընթացքում, իսկ եթե պիտանիության ժամկետ չի սահմանված` ապրանքը թողարկելու, աշխատանքը կատարելու կամ ծառայությունը մատուցելու օրվանից տասը տարվա ընթացքում:
2. Վնասը ենթակա է հատուցման անկախ դրա պատճառման ժամկետից, եթե`
1) օրենքի պահանջների խախտմամբ պիտանիության ժամկետ չի սահմանվել.
2) անձը, ում վաճառվել է ապրանքը, ում համար կատարվել է աշխատանքը կամ մատուցվել է ծառայությունը, չի նախազգուշացվել մինչև պիտանիության ժամկետի ավարտն անհրաժեշտ գործողությունների և նշված գործողությունները չկատարելու հնարավոր հետևանքների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել