Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 257-րդ հոդվածի՝
այն դեպքում, եթե անձը չի վիճարկում թույլ տված խախտումը, և նախազգուշացման կարգով նրա նկատմամբ նշանակվող վարչական տուժանքը կամ տուգանքը տասը դրամից ավելի չէ, արձանագրություն չի կազմվում: Այդպիսի դեպքերում նշանակվող տուգանքը ոստիկանության աշխատողի կողմից կարող է գանձվել խախտումը կատարելու տեղում: Տուգանքի գանձման մասին խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր, որը ֆինանսական խիստ հաշվետվության փաստաթուղթ է: Արձանագրություն չի կազմվում նաև այլ դեպքերում, երբ օրենսդրությանը համապատասխան տուգանքը նշանակվում և գանձվում է, իսկ նախազգուշացումը ձևակերպվում է իրավախախտում կատարելու տեղում:
Եթե խախտողը վիճարկում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար իր նկատմամբ նշանակվող տույժը, ապա արձանագրություն է կազմվում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխան: