Էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումը

ՀՀ հարկային օրենսգրքի 313.1.-րդ հոդվածը սահմանում է էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումը:
Հարկային մարմինն իր համապատասխան տեխնիկածրագրային համակարգում հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում (առցանց) նախաձեռնելու էլեկտրոնային հաղորդագրության ուղարկումն սպասարկող բանկին՝ հարկային պարտավորությունների վճարման կատարումն ապահովելու նպատակով՝ ըստ իր անձնական քարտի տվյալների: Սույն մասում նշված էլեկտրոնային հաղորդագրությունը հարկային մարմինն սպասարկող բանկին է ուղարկում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ կապուղու միջոցով: Ընդ որում, սույն մասով սահմանված եղանակով կարող է կատարվել բացառապես համապատասխան հարկ վճարողի հարկային պարտավորությունների վճարումը:
Սույն հոդվածով սահմանված էլեկտրոնային հաղորդագրությունն ուղարկվում է հարկ վճարողի բանկին այնպիսի տեխնիկական միջոցների կամ կառուցակարգերի կիրառմամբ, որոնք ապահովում են էլեկտրոնային հաղորդագրություն ներկայացնելը բանկ՝ բացառապես հարկ վճարողի (բանկի հաճախորդի) նախաձեռնությամբ (կողմից), և որոնք ապահովում են էլեկտրոնային հաղորդագրությամբ նշված հարկ վճարողի նույնականացումը:
Սույն հոդվածով սահմանված էլեկտրոնային հաղորդագրությունների ձևը, դրանում ներառվող տեղեկատվության կազմը, էլեկտրոնային հաղորդագրությունների ձևավորման, լրացման և մշակման կարգը, ինչպես նաև դրանց փոխանցման համար տրամադրվող տեխնիկածրագրային համակարգի օգտագործման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով՝ համաձայնեցնելով հարկային մարմնի հետ:
Սույն հոդվածով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և բովանդակությամբ բանկ ներկայացված էլեկտրոնային հաղորդագրությունը հիմք է բանկի կողմից հաճախորդի (հարկ վճարողի) հարկային պարտավորությունների վճարումը կատարելու համար, եթե այլ բան նախատեսված չէ հաճախորդի (հարկ վճարողի) և սպասարկող բանկի միջև կնքված համապատասխան պայմանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել