«ՄԵԾ ՄԱՐԴ», ում մասին մենք չգիտենք

Միչիգան նահանգի Կլարկտսոն քաղաղում 9 տարեկան Ռայան Քեննեդին, ում մոտ 2007 թվականին հայտնաբերվել է ուղեղի քաղցկեղ, որոշեց կատարել մեծ քայլ. նա զոհաբերեց բարերարների և այլ մարդկանց կողմից իր համար հավաքած ամբողջ 150 հազար դոլարը անծանոթ երեխաներին, ովքեր հիվանդ էին իր պես օնկոլոգիական հիվանդությամբ:

 

Ռայանը հինգ տարվա ընթացքում տարել է 9 բարդ վիրահատություն և 4 տեսակի քիմիոտերապիա: Երեխայի մոր խոսքերով` այդ ամբողջ ընթացքում նա իրեն պահել է քաջ տղամարդու պես:

 

Սակայն բժիշկներ հայտնեցին, որ երեխայի մոտ շատ արագ է սկսել զարգանալ հիվանդությունը:

 

Ուստի երեխան հրաժարվեց վիրահատությունից:

 

«Ես գիտեմ, որ չեմ ապրի մինչ իմ ծնունդը՝ մայիսի 24ը, դրա համար ես հրաժարվում եմ իմ բուժումից հանուն մյուս երեխաների: Իմ վերջին ցանկությունն այն է, որ իմ բուժման համար բոլոր հատկացված գումարները տրամադրվեն հիվանդ երեխաների», – հայտնում է երեխան:

 

ՀՀ օրենսդրության համաձայն՝ ո՞վ պետք է համաձայնություն տա բժշկական միջամտության համար. երեխա՞ն, թե՞ ծնողը:

 

«Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի օրենքով նախատեսված դեպքերից: 18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդին, ինչպես նաև այն դեպքերում, երբ հիվանդի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, բժշկական միջամտության համար համաձայնությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչի կողմից:

 

Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով հիվանդի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության, իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից», – այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

 

Կյանքի վերջին օրերը երեխան անցկացրեց հիվանդ երեխաների հետ:

 

Ծնողների խոսքով` նա շատ հպարտ էր, որ կկարողանա փրկել ինչ-որ մեկի կյանքը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել