Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը: Պարտապանի գործունեությունը բազմաբնույթ լինելու և մեծ ծավալներ ունենալու կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական վիճակի վերլուծության ներկայացման ժամկետը ողջամիտ ժամկետով: Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը պետք է պարունակի տեղեկություններ`
ա)սնանկության պատճառների մասին, այդ թվում` կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության մասին.
բ)դատական ծախսերի փոխհատուցման և կառավարչի վարձատրության համար պարտապանի միջոցների բավարար լինելու մասին.
գ)պարտապանի վճարունակության վերականգնման հնարավորությունների մասին.
դ)պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքագրման հնարավորության մասին.
ե)պարտապանի կնքած վիճարկելի գործարքների մասին: