Արգելվում է`
- մանկահասակների և անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայացուցիչների կատարած նվիրատվությունը.
- պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին` նրանց պաշտոնեական դիրքի կամ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ նվիրատվությունը.
- առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը.
- օրենքով կարող են սահմանվել նվիրատվությունն արգելելու այլ դեպքեր:
Նվիրատվության սահմանափակումները
- Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ:
- Երրորդ անձանց հանդեպ նվիրառուի փոխարեն նրա պարտականությունների կատարմամբ նվիրատվությունն իրականացվում է Քաղաքացիական Օրենսգրքի 351 հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնների պահպանմամբ
- Նվիրառուն կարող է պարտավորության կատարումը դնել Նվիրատուի վրա, եթե օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից կամ դրա էությունից չի բխում պարտավորությունն անձամբ կատարելու պարտապանի պարտականությունը: Այդ դեպքում պարտատերը պարտավոր է ընդունել Նվիրառուի փոխարեն Նվիրատուի կողմից պարտավորության կատարումը):
- Երրորդ անձանց հանդեպ նվիրատուին պատկանող պահանջի իրավունքի նվիրատվությունն իրականացվում է Քաղաքացիական Օրենսգրքի 397-401, 403 և 404 հոդվածներով նախատեսված կանոնների պահպանմամբ:
- Նվիրատուին պատկանող պահանջի իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա,
- Նվիրատուի իրավունքներն այլ անձի անցնելու մասին կանոնները չեն կիրառվում հետադարձ պահանջների նկատմամբ:
- Նվիրատուի իրավունքներն այլ անձի անցնելու համար երրորդ անձանց համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
- Նվիրատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքների` ներառյալ ալիմենտի և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջների, անցնելն այլ անձի չի թույլատրվում:
- Երրորդ անձանց հանդեպ նվիրառուի պարտքը նվիրատուին փոխանցելու միջոցով նվիրատվությունը կատարվում է Քաղաքացիական Օրենսգրքի 406 և 407 հոդվածներով նախատեսված կանոնների պահպանմամբ:
- Նվիրառուն կարող է երրորդ անձանց հանդեպ իր պարտքն նվիրատուին փոխանցել միայն երրորդ անձանց համաձայնությամբ, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
- Նվիրատուն իրավունք ունի ընդդեմ երրորդ անձանց պահանջի ներկայացնել առարկություններ, որոնք հիմնված են երրորդ անձանց և նվիրառուի հարաբերությունների վրա:
- Ներկայացուցչին տրված նվիրատվության կատարման լիազորագիրը, որում նշված չէ նվիրառուն և սահմանված չէ նվիրատվության առարկան, առոչինչ է: