Պրոբացիայի շահառուի նկատմամբ վերասոցիալականացման միջոցառումները կարող են իրականացվել միայն նրա համաձայնության դեպքում

«Պրոբացիայի մասին» ՀՀ Օրենքի 28-րդ հոդվածը սահմանում է Պրոբացիայի ծառայության գործառույթները պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ոլորտում:

Պրոբացիայի ծառայությունն իր մոտ հաշվառված պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման նպատակով մշակում և իրականացնում է համապատասխան աշխատանքի և սոցիալական ապահովությանը, մշակութային, կրթական, մասնագիտական վերապատրաստմանը և վերաորակավորմանը, սպորտային, առողջապահական, հոգեբանական, վարքաբանական, զբաղվածությանն ուղղված միջոցառումներ և ծրագրեր:

Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների նպատակը սոցիալական վերականգնման կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքների և ուսումնական ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումն է, ինչպես նաև ոգելից խմիչքներ (ալկոհոլ), թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր գործածելու դեմ պայքարի ոլորտում հատուկ ծրագրերի իրականացումը:

Պրոբացիայի յուրաքանչյուր շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա կազմվում է վերասոցիալականացման միջոցառումների առանձին ծրագիր՝ հաշվի առնելով պրոբացիայի շահառուի անձի առանձնահատկությունները:

Քրեական վարույթի մինչդատական փուլում պրոբացիայի շահառուի նկատմամբ վերասոցիալականացման միջոցառումները կարող են իրականացվել միայն նրա համաձայնության դեպքում:

Վերասոցիալականացման միջոցառումների մշակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել