Կամավոր փրկարարներին փոխհատուցվող աշխատավարձը

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է, որ օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում պետությունն իրականացնում է կամավոր փրկարարի փոխհատուցում:

Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված կամավոր փրկարարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցվում (վճարվում) է նրա հիմնական աշխատավայրում վերջինիս համար սահմանված միջին աշխատավարձը (այսուհետ՝ միջին աշխատավարձ):

Վճարվող միջին աշխատավարձը հաշվարկվում է` հիմք ընդունելով`

1) միջին ժամային աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը չի գերազանցում մեկ շաբաթը.

2) միջին օրական աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը գերազանցում է մեկ շաբաթը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել