Ինչքա՞ն ժամանակով կարող է երկարաձգվել կատարողական գործողությունների կատարման համար սահմանված ժամկետը

Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ: Նշված ժամկետից բացառությունները սահմանված են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով:

Կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարաձգել մինչև 2 ամիս ժամկետով` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի միջնորդությամբ:

Բարդ և ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքը արդյունավետ լուծելու համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կամ հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Հարկադիր կատարողների խմբի ղեկավարին նշանակում է հարկադիր կատարողների խումբ ստեղծելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել