ՃՈ կարգազանց տեսուչները հեռացվել են աշխատանքից կամ «Լրիվ դու ոնց որ խառնել ես սաղ» շարքի առաջնեկը

էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումները ներկայացնող մի տեսանյութ: Նշանակվել է ծառայողական քննություն:

 

Ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լևոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել