Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքը նախատեսում է Կառավարության լիազորությունների շրջանակը սոցիալական աջակցության բնագավառում։ Այսպես,
Կառավարությունը՝
1) սահմանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական ուղղությունները.
2) իրականացնում է միասնական պետական քաղաքականությունը.
3) սահմանում է պետական ծախսերի ծրագիրը.
4) հաստատում է սոցիալական ծառայությունների տրամադրման կարգերը.
5) ըստ մարզերի և (կամ) տարածաշրջանների քննարկում է առանձին սոցիալական խմբերի ընդհանրական սոցիալական կարիքները և իրականացնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառների վերացմանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի, միջոցառումների ընթացիկ և վերջնական թիրախավորում` ըստ սոցիալական աջակցության ծրագրերի, միջոցառումների, մարզերի և (կամ) առանձին տարածաշրջանների ու սոցիալական խմբերի և համապատասխան ծրագրերն ընդգրկում հաջորդ տարվա պետական բյուջեում: