ԱԺ ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է ավելորդ գրառում

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը  նախատեսում է այն դեպքերը, երբ են քվեաթերթիկները վավեր և անվավեր։ Այսպես՝

1. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է ավելորդ գրառում:

2. Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե՝

1) մեկից ավելի թեկնածուի, կուսակցության օգտին նշումներ է ներառում.

2) մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է ներառում.

3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է ավելորդ գրառում.

4) որևէ նշում չի ներառում.

5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը:

3. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա:

4. Սահմանված նմուշի քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել