Գագիկ Ծառուկյանի օգնականը գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:

«Դատարանը բավարարել է մեր միջնորդությունը և 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ պետք է արձակվի»,- ասաց պաշտպանը:

Նա նշեց նաև, որ միջնորդությունը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր. «2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո` ժամը 18:30-ի սահմաններում, Վ. Հարությունովը մոտեցել է Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով որդու հարցը կարգավորելու վերաբերյալ նախկինում նրա տված խոստումը: Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ, Էդուարդ Բաբայանը` խմբով, Վ. Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով` ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել