ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 40-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:
Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Չկատարված պարտավորություններ ունենալու հիմքով անձանց վերը նշված սահմանադրական իրավունքը սահմանափակող իրավանորմ օրենսդիրը չի ամրագրել, հետևաբար չկատարված պարտավորություններ ունենալու, այդ թվում նաև պետության նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ունենալու հիմքով անձի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակման ենթակա չէ: