Վերաքննիչ դատարանի որոշումն անօրինական է. ՀՔԾ

Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ վերաքննիչ դատարանը բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Այս որոշման վերաբերյալ ՀՔԾ-ից հայտնեցին իրենց դիրքորոշումը. «Որոշումն անօրինական է, և հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կտանի»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել