Անձնական տվյալների օգտագործումը լրագրողական նյութում

 Համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի սահմանափակումները չեն տարածվում լրագրողական, գրական ու գեղարվեստական նպատակով մշակվող անձնական տվյալների վրա:

 Սակայն այս օրենքին գալիս է հավասարակշռելու «Զանգվածային լրատվության մասին» օրենքը, որը լրագրողներին արգելում է այնպիսի տեղեկության տարածումը, որը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկության տարածումն անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել