Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի կոչը՝ ՀՔԾ-ին

Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը Իրավաբան.net-ի հարցին ի պատասխան նշեց, որ գրավ կիրառելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդել են, սակայն միջնորդությունը մերժվել է:

«Բավականին մեծ, բայց ոչ առասպելական»,-գրավի չափի մասին խոսելով նշեց նա:

Փաստաբանը հավելեց, որ ի տարեբերություն նրանց՝ նախաքննական մարմինը իրավունք ունի հրապարակել նյութերի որոշակի հատված, որը ինքը կգտնի նպատակահարմար:

«Եկեք կոչ անենք, որ հրապարակի խափանման միջոցի ընտրության այն միջնորդությունը, որը քննարկվում էր: Իսկ կից փաստաթղթերը թող թույլ տա, որպեսզի մենք հրապարակենք: Այն ցուցմունքները, որոնք արդարացնում են Ռոբերտ Քոչարյանին և պետք է մեզ էլ տրամադրվեին, չեն տրամադրվել»,-նշեց նա:

Նա նշում է, որ նախաքննական մարմինը սպայական անձնակազմի անդամների «դրական» ցուցմունքները Ռոբերտ Քոչարյանի մասին, թաքցնում է:

https://www.facebook.com/Iravabannet/videos/1323820067721075/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել