Ո՞ր դեպքերում դատավորը չպետք է ընդունի նվեր

Դատավորը չպետք է նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է իր պաշտոնեական պարտականություններն իրականացնելու հետ:
ՀՀ դատական օրենսգրքի իմաստով՝ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի, և ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը և այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն:

Վերը նշված սահմանափակումները չեն տարածվում՝

1) դատավորի հետ բնակվող մերձավոր ազգականի կողմից իր ձեռնարկատիրական, մասնագիտական կամ այլ բնույթի գործունեության կամ անձնական հարաբերությունների կապակցությամբ ստացված նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող է օգտագործել նաև դատավորը, սակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպես դատավորի պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված.

2) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի հետևանքով.

3) ֆինանսական կազմակերպություններից սովորական կամ ընդհանուր պայմաններով ստացված փոխառության վրա:

Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-3 մասեր

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել