Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 29-ի որոշման համաձայն Արա Մելիքջանյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ: Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:
Կենսագրություն
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ
20.01.1989թ.
Կրթություն
2013-2014թթ Հոնգ Կոնգի գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանի համակարգչային հետազոտություններ բաժին: /Հեռաուսուցում/Հաստատված է «Օքսֆորդի» համալսարանի քննական հանձնաժողովի կողմից:
2010-2014թթ Գյումրու «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական /ֆինանսներ/ բաժին:
Աշխատանքային գործունեություն
2009թ. հոկտեմբերի 1-ից մինչ 2010թ դեկտեմբերի 31-ը ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության Շիրակի մարզի երիտասրդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի առաջին կարգի մասնագետ:
2011-2016թթ․ փետրվար ամիսը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի առցանց դրամաշնորհների գնահատման փորձագետ։
2012 հուլիսից մինչ օրս Գյումրու «Պրոգրես» Համալսարանի որակի ապահովման կենտրոնի հանձանժողովի անդամ:
2013թ. Հուլիսի 16-ից օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, որպես Հայաստանի Հանրապետության 2014 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագետ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2013 թվականի մայիսի 23-ի N 121-Ա/1 հրամանով հաստատված:
2013թ օգոստոս ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հայտարարված 2014թ տարվա «երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագետ։
2014թ մայիս-սեպտեմբեր «Իրազեկությունը՝ անվտանգ կյանքի երաշխիք»
2014թ սեպտեմբեր-նոյեմբեր «Հետիոտների շահերի պաշտպանությունը, որպես անվտանգ կյանքի երաշխքի» մոնիթորինգային ծրագրի ղեկավար:
2015թ մայիսի-սեպտեմբեր «Գյումրու հատուկ խնամքի տների և մանկատների շրջանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, երեխաների և նրանց ծնողների շահերի և իրավունքների պաշտպանության» մոնիթոինգային ծրագրի ղեկավար։
2015թ նոյեմբեր-դեկտեմբեր «Ժողովրդավարական Սահմանադրական Հանրաքվե Գյումրիում» ծրագրի ղեկավար։
2015թ սեպտեմբեր-նոյեմբեր «Հավաքների ազատության մոնիթորինգի ուսուցում քաղաքացիական նախաձեռնությունների և ոչ ֆորմալ խմբերի և ՀԿ-ների համար» ծրագրի ղեկավար
2017թ ապրիլ-հուլիս Արցախի սահմանամերձ գյուղական համայնքների երիտասարդների շրջանում «Քաղաքացիների արտակարգ արձագանքում» ծրագրի ղեկավար։
2016թ սեպտեմբեր-նորյեմբեր «Ժողովրդավարական ՏԻՄ ընտրություններ Գյումրի և Ազատան համայնքներում» մոնիթորինգային ծրագրի ղեկավար
2016թ հուլիս-սեպտեմբեր «Իրազեկությունը անվտանգ կյանքի երաշխիք մաս 2» Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում ծրագրի ղեկավար։
2016-2017թթ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից մատուցվող ծառայությունների որակի և թափանցիկության վերաբերյալ» մոնիթորինգային ծրագրի ղեկավար,
2017-2018թթ «Քաղաքացիական իրազեկում և մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագրի ղեկավար։
2017-2018թթ «Կինը՝ որպես ժողովրդավարական արժեքների տարածող» ծրագրի ղեկավար։
2013թ հոկտեմբերից «ԼոգոՍ» Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպության նախագահ։
01.07.2018թ. Նշանակվել եմ ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ
Ընտանեկան դրություն
Ամուսնացած, ունեմ մեկ աղջիկ
Գործառույթներ / իրավասություններ
Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ: