Այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր բողոքի երթ` նվիրված ուսանողներին վերաբերող խնդիրների բարձրաձայնմանը ու խնդիրներին լուծում տալուն: Նրանք քիչ առաջ իրենց առաջարկությունների փաթեթը հանձնեցին Կառավարությանն ներկայացուցչին:
Նրանց պահանջները ներկայացնում ենք ստորև.
1. Ուսանողների համար մետրոպոլիտենում ներդնել զեղչով մշտական տոմսերի համակարգ:
2. Մարզպետների վրա դնել տվյալ մարզի ուսանողների հաշվառման և տրանսպորտային փոխադրման կազմակերպման պարտականություն:
3. Բուհերի գործառույթների մեջ ներառել ուսանողական ճաշարանների ստեղծում՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունների կարգավիճակով:
4. Ուսման վարձի չափը պայմանավորել երկրում առկա որոշակի ցուցանիշներով: Ուսման վճարի չափը պետք է համադրելի լինի պետական պատվերի շրջանակներում տվյալ մասնագիտության գծով պետության կողմից ուսանողի համար կատարվող ծախսերին:
5. Ձևավորել ուսանողական նվազագույն զամբյուղ, որին համապատասխան սահմանել կրթաթոշակ և հետագայում ինդեքսավորել այն:
6. Ուսումնադասախոսական կազմին ներառել կառավարության ներդրած սոցիալական փաթեթում:
7. Ստեղծել հավասար պայմաններ ուսանողների քաղաքական գործունեության համար:
Աղբյուրը` Իրավաբան.net