Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր որոշում է ընդունել, որի համաձայն՝
2017 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 24 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 7 միլիոն 920 հազար դրամ:
Սահմանվել է, որ`
1) սույն որոշման հավելվածներում նշված մարմինները այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները պետք է վճարեն այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով.
2) տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրված գումարների բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Երևանի քաղաքապետարանին` Երևան քաղաքի այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու համար:
Որոշումն ընունվել է ապրիլի 12-ին, ուժի մեջ է մտել ապրիլի 14-ին:
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 401-Ն որոշման
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 401-Ն որոշման
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 401-Ն որոշման
Եվգենյա Համբարձումյան