Մինչև կենսաթոշակային տարիքը` 63 տարին լրանալը, անձի մահվան դեպքում պարտադիր կուտակային միջոցները ժառանգության կարգով փոխանցվում են անձի ժառանգներին:Վերջինների ընտրությամբ` մասնակցի կենսաթոշակային միջոցները կարող են փոխանցվել նրանց կենսաթոշակային հաշիվներին կամ, դիմումի համաձայն, ամբողջությամբ վճարվել միանվագ վճարի տեսքով: Անձի` մինչև 63 տարին լրանալը, մահվան դեպքում կուտակային միջոցները կմնան պարտադիր կենսաթոշակային ֆոնդում և 3 տարի կկառավարվեն ֆոնդի կառավարչի կողմից: 3 տարվա ընթացքում ժառանգներ ի հայտ չգալու և փայերը չժառանգելու դեպքում, կուտակային միջոցները` սահմանված կարգով, կճանաչվեն անժառանգ և կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե:
Իրազեկման աղբյուրը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդված։