Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 260-րդ հոդվածը սահմանում է, թե ինչպես է կատարվում վարչական ձերբակալումը:
Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է այն կազմելու ժամանակաթիվն ու տեղը, արձանագրություն կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ ձերբակալվածի անձի մասին. ձերբակալման ժամանակը, տեղը և հիմքերը:
Արձանագրությունը ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը և ձերբակալվածը: Արձանագրությունը ստորագրելուց ձերբակալվածի հրաժարվելու դեպքում դրանում այդ մասին նշում է արվում:
Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան: Անչափահասի ձերբակալման մասին նրա ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց տեղյակ պահելը պարտադիր է: