Ինչպե՞ս է իրականացվում անտառի վնասատուների և հիվանդությունների կանխարգելումը

Համաձայն ՀՀ Անտառային օրենսգրքի 24-րդ հոդվածի՝

  1. Անտառի վնասատուների և հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը պետական անտառներում կենտրոնացված կարգով կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը:
  2. Աշխատանքներն իրականացվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա:
  3. Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներում կիրառվում են անտառային էկոհամակարգերի և շրջակա միջավայրի  նկատմամբ նվազագույն բացասական ազդեցություն ունեցող եղանակները և մեթոդները: Նախապատվությունը տրվում է վնասատուների ու հիվանդությունների վնասակարության կանխարգելման կենսաբանական եղանակներին:
  4. Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են ՀՀ Անտառային օրենսգրքի և անտառների սանիտարական հատումների կանոնների համաձայն:

Անտառների սանիտարական հատումների կանոնները հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարի N 130-Ն հրամանով հաստատվել է անտառային տնտեսության կառավարման պլանների հրահանգը։ Ըստ այս հրամանի՝

Գնահատման տվյալներով և հատուկ անտառպաթոլոգիական հետազոտություններով, եթե նրանք կատարվել են, կազմվում են հատվածային տեղեկագրեր անտառի վնասատուների և հիվանդությունների օջախների վերաբերյալ: Անտառտնտեսվարման նախագծում տրվում է անտառի անտառպաթոլոգիական վիճակի ընդհանուր գնահատականը և կազմվում անտառպաշտպանական միջոցառումների նախագիծ, որը ներառում է պայքարի կանխարգելման և կազմակերպչական գործողություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել