Զինվորների սնունդը՝ մարտական հերթապահություն իրականացնելիս

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է որոշում, որով սահմանվել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողների սննդի օրական չափաքանակները խաղաղ և պատերազմական օրերին: Նշենք, որ այս որոշմամաբ լրացում է կատարվել կառավարության 2015 թ-ի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ: Այսուհետ զինվրներին կարագից բացի կտրվի սփրեդ, կամ միքս:

Այս որոշումն ուժի մեջ է մտել մարտի 10-ին:

Որոշմամբ սահմանված է նաև՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

NN
ը/կ

Անվանումը

Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը(գրամ)

Ծանոթագրություն

1

2

3

4

1.

Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի

650

2.

Թխվածքաբլիթ

60

3.

Արագ պատրաստվող կիսաֆաբրիկատ (1-ին ճաշատեսակի համար)

60

4.

Մսի պահածո

125

5.

Կիսաապխտած կամ ապխտած երշիկեղեն

40

6.

Ճարպ (սալ)

20

7.

Մսաբուսական պահածո՝ տարբեր

300

8.

Պահածոյացրած 2-րդ ճաշատեսակներ (բանջարեղենի ռագու)

150

9.

Կարագ՝ սերուցքային

20

10.

Հալած պանիր

30

11.

Խտացրած կաթ՝ շաքարով

50

12.

Հավի ձու՝ շաբաթական, հատ

4

13.

Շաքարավազ

70

14.

Կերակրի աղ

10

15.

Կետչուպ

20

16.

Մարինադ

40

Հատկացվում է մայիս- հոկտեմբեր ամիսներին։

17.

Պահածոյացված լոլիկ

40

Հատկացվում է նոյեմբեր-ապրիլ ամիսներին։

18.

Թարմ լոլիկ կամ վարունգ

40

Հատկացվում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին։

19.

Խավիար

50

20.

Թեյ

1.5

Հատկացվում է նոյեմբեր-ապրիլ ամիսներին։

1

Հատկացվում է մայիս-հոկտեմբեր ամիսներին։

21.

Օշարակ

28

22.

Խնձոր

100

Հատկացվում է օգոստոս-նոյեմբեր ամիսներին։

23.

Կոնֆետ՝ կարամել

30

24.

Ջեմ

30

25.

Մուրաբա

20

Հատկացվում է հոկտեմբեր-ապրիլ ամիսներին։

26.

Բնական սուրճ

6

27.

Ծխախոտ՝ զտիչով

20 գլանակ

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սննդի սույն չափաքանակներով ապահովվում են՝

1) զինված ուժերի այն անձնակազմերը, որոնք ջոկի հենակետերում ներգրավված են պետական սահմանի պահպանության գործում.

2) սպայական, ենթասպայական և շարքային կազմի պայմանագրային զինծառայողները` ոչ ավելի, քան համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված թվի.

3) սույն չափաքանակի 27-րդ կետում նախատեսված ծխախոտը հատկացվում է միայն պայմանագրային զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին:

2. Անձնակազմին սույն չափաքանակներով սնունդը հատկացվում է պետական սահմանում մարտական հերթապահության մեջ ընդգրկված ամբողջ ժամանակահատվածում:

3. Ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձր տեղաբաշխված ջոկերի հենակետերի անձնակազմերին, բացի N 6 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում են՝

 1) կիսաապխտած կամ ապխտած երշիկեղեն`  40 գրամ.
 2) խտացրած կաթ` շաքարով`   20 գրամ։

4. Ծովի մակերևույթից 2500 մետր և ավելի բարձր տեղաբաշխված ջոկերի հենակետերի անձնակազմերին, բացի N 6 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում է 50 գրամ ճարպ (սալ)։

5. Զինված ուժերում տոնական օրեր համարել հունվարի 1-ը, հունվարի 28-ը, մայիսի 9-ը, մայիսի 28-ը, սեպտեմբերի 2-ը (պաշտպանության բանակի զորամասերի համար), սեպտեմբերի 21-ը, երդման արարողության օրերը, և NN 1, 2, 3, 4, 5 և 6 չափաքանակներով այդ օրերին, մեկ զինծառայողի հաշվով, լրացուցիչ հատկացվում են՝

1) հունվարի 28-ին, մայիսի 9-ին, մայիսի 28-ին, սեպտեմբերի 2-ին (պաշտպանության բանակի զորամասերի համար), սեպտեմբերի 21-ին, երդման արարողության և զորամասերի կազմավորման օրերին`

 ա. հավի ձու`  1 հատ,
 բ. թխվածքաբլիթ`  60 գրամ,
 գ. շոկոլադ`  50 գրամ,
 դ. ջեմ`   45 գ.

2) հունվարի 1-ին (Ամանորին)`

 ա. խնձոր`  200 գրամ,
 բ. մանդարին`  200 գրամ,
 գ. թխվածքաբլիթ`  60 գրամ,
 դ. շոկոլադ`  50 գրամ,
 ե. բաստուրմա`  20 գրամ,
 զ. սուջուխ`  10 գրամ,
 է. ճարպ (սալ)`  30 գրամ,
 ը. խոզապուխտ (վետչինա)`  50 գրամ,
 թ. միս՝ ոսկրոտ՝  300 գրամ,
 ժ. գազավորված ըմպելիք (կոկա-կոլա,
ֆանտա, սփրայթ)
 200 գրամ։

Առաջին մասին ծանոթացեք՝ այստեղ:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել