Զինվորների սննդակարգը և չափաքանակը խաղաղ ժամանակ և պատերազմական օրերին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է որոշում, որով սահմանվել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողների սննդի օրական չափաքանակները խաղաղ և պատերազմական օրերին: Նշենք, որ այս որոշմամաբ լրացում է կատարվել կառավարության 2015 թ-ի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ: Այսուհետ զինվրներին կարագից բացի կտրվի սփրեդ, կամ միքս:

Այս որոշումն ուժի մեջ է մտել մարտի 10-ին:

Խաղաղ ժամանակ ՀՀ զինված ուժերում պարենային ապահովման

N 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

NN
ը/կ

Անվանումը

Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ)

Ծանոթագրություն

1

2

3

4

1.

Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի

650

2.

Ալյուր` ցորենի, 1-ին տեսակի

10

3.

Ձավարեղեն՝ տարբեր

120

4.

Մակարոնեղեն

40

5.

Միս՝ ոսկրոտ

175

6.

Ձուկ՝ սառեցված, առանց գլխի

100

7.

Կենդանական ճարպ, մարգարին

20

8.

Բուսական յուղ (ձեթ)

20

9.

Կարագ՝ սերուցքային

20

10.

Հալած պանիր

30

11.

Խտացրած կաթ՝ շաքարով

20

12.

Հավի ձու (շաբաթվա ընթացքում)

4 հատ

13.

Շաքարավազ

60

14.

Կերակրի աղ

20

15.

Թեյ

1

16.

Դափնու տերև

0,1

17.

Պղպեղ՝ կարմիր

0,2

18.

Պղպեղ՝ սև

0,2

19.

Քացախ

1

20.

Տոմատի մածուկ

6

21.

Կետչուպ

20

22.

Կարտոֆիլ

600

23.

Կաղամբ

130

24.

Գազար

50

25.

Բազուկ

30

26.

Գլուխ սոխ

50

27.

Օշարակ

28

28.

Թարմ լոլիկ կամ վարունգ

40

Հատկացվում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին։

29.

Չորացրած կանաչի՝ տարբեր

0.5

30.

Խնձոր

100

Հատկացվում է օգոստոս-նոյեմբեր ամիսներին։

31.

Մուրաբա

20

Հատկացվում է հոկտեմբեր-ապրիլ ամիսներին։

32.

Մարինադ

40

Հատկացվում է դեկտեմբեր-հունվար ամիսներին։

33.

Վիտամին C

1

Հատկացվում է ապրիլի
15-ից մինչև հունիսի 15-ը։

1. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին N 1 չափաքանակներով ապահովվում են`

1) պարտադիր ժամկետային զինծառայողները.

2) ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ նախարարության) համակարգի սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողները, ովքեր ծառայություն են անցնում անմիջականորեն պետական սահմանի վրա կամ մշտապես աշխատում են օդանավակայաններում, փորձադաշտերում, տեխնիկական և մեկնաթռիչքային կայաններում, զբաղվելով ինքնաթիռների, ուղղաթիռների անմիջական սպասարկմամբ.

3) ելնելով ծառայողական անհրաժեշտությունից՝ պետության հաշվին (անվճար) կերակրվելու անհրաժեշտություն ունեցող զորամասերի և դրանց անձնակազմերի անդամների թվի տվյալները հաստատվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով.

4) այն զինծառայողները, ովքեր գտնվում են կարգապահական վաշտերում.

5) զինապարտները` վարժական հավաքների, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների և զորախաղերի, ինչպես նաև ուսանողները` ուսումնական հավաքների ժամանակ.

6) հաստիքային նվագախմբի սաները.

7) զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները` զորամաս մեկնելու համար հավաքակայան ներկայանալու օրվանից.

8) զինկոմիսարիատներից և հավաքակայաններից զինվորական հոսպիտալներ բժշկական հետազոտման ուղարկվող քաղաքացիները.

9) զինված ուժերի հոգևոր ծառայողները.

10) սպայական, ենթասպայական և շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, բանվոր ծառայողները` զորավարժությունների անցկացման ժամանակ, եթե այդ ժամանակամիջոցի համար լրացուցիչ հավելյալ վարձատրություն չի տրվում։

2. Ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձր տեղաբաշխված զորամասերի զինծառայողներին, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում են՝

 1) կիսաապխտած կամ ապխտած երշիկեղեն`  70 գրամ.
 2) ճարպ (սալ)`  20 գրամ.
 3) թխվածքաբլիթ`  40 գրամ.
 4) խտացրած կաթ` շաքարով`  20 գրամ։

3. Պատվո պահակային վաշտում ծառայող զինծառայողներին, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում են՝

 1) միս՝ տավարի, խոզի` ոսկրոտ, հավի`  100 գրամ.
 2) կարագ՝ սերուցքային`  10 գրամ.
 3) խտացրած կաթ` շաքարով`  15 գրամ։

4. Հաստիքային երաժշտական խմբերում ծառայություն անցնող պարտադիր ժամկետային զինծառայողներին (շարքայիններին), բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում են՝

 1) խտացրած կաթ` շաքարով`  20 գրամ.
 2) կարագ՝ սերուցքային`  15 գրամ.
 3) շաքարավազ`  10 գրամ։

5. Այն պարտադիր ժամկետային զինծառայողներին (շարքայիններին), ովքեր աշխատում (ծառայում) են թունավոր բաղադրամաս պարունակող վառելիքի առկայությամբ, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում են՝

 1) միս՝ տավարի, խոզի` ոսկրոտ, հավի`  55 գրամ.
 2) կարագ՝ սերուցքային`  25 գրամ.
 3) խտացրած կաթ` շաքարով`   20 գրամ։

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներին, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում է 10 գրամ սերուցքային կարագ։

7. Բանակի մարզիկների կենտրոնական ակումբի մարզիկներին, բացի հիմնական չափաքանակից, լրացուցիչ հատկացվում են՝

 1) շաքարավազ`  35 գրամ.
 2) կարագ՝ սերուցքային`  15 գրամ.
 3) հավի ձու`  10 հատ (շաբաթական).
 4) հալած պանիր`  30 գրամ.
 5) բնական սուրճ`  5 գրամ.
 6) խտացրած կաթ` շաքարով`  60 գրամ.
 7) օշարակ`  28 գրամ։

8. Չափաքանակով հասանելիք կարագը և հալած պանիրը չեն տրվում, իսկ մյուս սննդամթերքը տրվում է N 1 չափաքանակների համաձայն:

9. Հայաստանի Հանրապետության հյուսիսում (Օմարի տարածաշրջան) տեղաբաշխված զորամասերում ծառայություն անցնող զինծառայողներին նոյեմբերի 15-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ, բացի NN 1 և 6 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում են՝

 1) սխտոր`  10 գրամ.
 2) ճարպ (սալ)`  50 գրամ.
 3) թեյ`  1 գրամ.
 4) ջեմ`  45 գրամ.
 5) խտացրած կաթ` շաքարով`  30 գրամ։

10. «Փամբակ» լեռնաուսումնական կենտրոնում լեռնային պատրաստականության պարապմունքներ անցնող զինծառայողներին լրացուցիչ հատկացվում են՝

 1) ձկան պահածո`  40 գրամ.
 2) խտացրած կաթ`   20 գրամ։

11. Հատուկ հետախուզական ստորաբաժանումներում ծառայություն անցնող զինծառայողներին լրացուցիչ հատկացվում են՝

 1) կիսաապխտած կամ ապխտած երշիկ`  40 գրամ.
 2) խտացրած կաթ`  20 գրամ։

12. Գիշերային պահակային ծառայություն իրականացնող (ժամը` 00.00–06.00) զինծառայողներին լրացուցիչ հատկացվում են՝

 1) թեյ`  0,5 գրամ.
 2) շաքարավազ`  15 գրամ։

N 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

1-ին տարբերակ

NN
ը/կ

Անվանումը

Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ)

1

2

3

1.

Ալյուր՝ 1-ին տեսակի (հացի փոխարեն)

568

2.

Ձավարեղեն՝ տարբեր

150

3.

Մակարոնեղեն

20

4.

Մսի պահածո

113

5.

Մսաբուսական պահածո՝ տարբեր

308

6.

Արագ պատրաստվող կիսաֆաբրիկատ (1-ին ճաշատեսակի համար)

20

7.

Բուսական յուղ (ձեթ)

25.5

8.

Խտացրած կաթ՝ շաքարով

20

9.

Շաքարավազ

130

10.

Կերակրի աղ

20

11.

Թեյ

1.6

12.

Դափնու տերև

0.1

13.

Տոմատի մածուկ

6

14.

Կարտոֆիլ

200

15.

Գլուխ սոխ

50

16.*

Բուսական յուղ (ձեթ)

1.2

17.*

Թթխմոր

3

18.*

Կերակրի աղ

10

2-ին տարբերակ

NN
ը/կ

Անվանումը

Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ)

1.

Ալյուր` ցորենի, 1-ին տեսակի (հացի փոխարեն)

568

2.

Ձավարեղեն` տարբեր

260

3.

Մակարոնեղեն

40

4.

Մսի պահածո

202.25

5.

Կենդանական յուղ, մարգարին

40

6.

Կարագ՝ սերուցքային

20

7.

Խտացրած կաթ` շաքարով

20

8.

Շաքարավազ

129

9.

Կերակրի աղ

20

10.

Թեյ

1.6

11.

Դափնու տերև

0.1

12.

Տոմատի մածուկ

6

13.

Կարտոֆիլ

150

14.

Գլուխ սոխ

50

15.*

Արևածաղկի ձեթ

1.2

16.*

Թթխմոր

3

17.*

Կերակրի աղ

10

 

1. *Սույն չափաքանակների արևածաղկի ձեթը, թթխմորը և կերակրի աղը հատկացվում են զինվորական դաշտային մեխանիզացված հացի գործարաններին՝ հացաթխման համար, իսկ քաղաքացիական հացի գործարաններին հատկացվում է միայն ալյուր:

2. Պետության հաշվին սննդի տվյալ չափաքանակով ապահովվում է պատերազմական գործողությունների մասնակցող ամբողջ անձնակազմը:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել