Ի՞նչ պատիժ է սահմանված՝ քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելու համար

Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը՝ պատժվում է տուգանքով՝ 200-400 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել