Ե՞րբ է սահմանված գույքահարկի վճարման ժամկետը

Գույքահարկի վճարման ժամկետը սահմանվում է «Գույքահարկի մասին» օրենքով:

Օրենքի 13-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն` կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ ֆիզիկական անձանց տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունների, որոնք ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել