Ազգությամբ հայ օտարերկրացու իրավական վիճակը Հայաստանում

«Օտաերկրացիների մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից կարելի է ենթադրել,  որ ազգությամբ հայ օտարերկրացու իրավական վիճակը տարբերվում է այլ օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակից մասնավորապես՝

  • ազգությամբ հայ օտարերկրացուն կարող է տրվել ինչպես ժամանակավոր և մշտական, այնպես էլ հատուկ կացության կարգավիճակ/«Օտաերկրացիների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված/,
  • ազգությամբ հայ օտարերկրացին ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով,

Այն անձանց, ում շնորհվում է հատուկ կացության կարգավիճակ տրվում է հատուկ տեսակի անձնագիր՝ 10 տարի ժամկետով, որը հնարավորություն է տալիս՝

  • առանց մուտքի վիզայի ճամփորդել Հայաստան,
  • Հայաստանում օգտվել հողի նկատմամբ սեփականության իրավունքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել