ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն առաջատար են։ Քիչ առաջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց քվեարկության արդյունքների նախնական տվյալները։
Նա տեղեկացրեց, որ ընտրողների ընդհանուր թիվն է 2 մլն 585 հազար 134 , մասնակցել են 60․93%-ը կամ 1 մլն 577 հազար 323 ընտրող։ Շրջիկ արկղերի միջոցով ընտրել են 2572 անձիք, իսկ էլեկտրոնային եղանակով՝ 877-ը։ Անվավեր են ճանաչվել 6701 քվեաթերթիկներ։
Այս պահին արդյունքները հետևյալն են՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 771 247 ձայն, 49.12%,
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք – 428 965 ձայն, 27.32%
«Ելք» կուսակցությունների դաշինք – 122 049 ձայն, 7,77%,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն – 103 173 ձայն, 6.57%,
«Հայկական վերածնունդ» կուսակցություն – 58 277 ձայն, 3.71%,
«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինք – 32 504 ձայն, 2.07%,
«Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք – 25 975 ձայն, 1.65%,
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 14 746 ձայն, 0․94%,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 11 745 ձայն, 0.75%։
Այսպիսով խորհրդարան կմտնեն ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը և ՀՅԴ-ն։ Սա ըստ նախնական տվյալների, որոնք դեռ ենթակա են փոփոխման։ ԿԸՀ-ն նիստում քիչ առաձ ամփոփվեց ընտրությունների նախնական արդյունքները: