Զինծառայողը մոտենում է ընտրողների ցուցակի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին։
Հանձնաժողովի անդամը ստուգում է զինծառայողի ինքնությունը, գտնում է վերջինիս անունը զորամասի ցուցակում, գրանցում է զինծառայողի անձը հաստատող զինվորական գրքույկի տվյալները ընտրողների ցուցակում, զինծառայողը ստորագրում է ցուցակում, որից հետո հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց։
Հանձնաժողովի անդամը մասնագետին է հայտնում զինծառայողի հերթական համարը զորամասի ցուցակում, ով ստեղնաշարի միջոցով մուտքագրվում է տվյալ զինծառայողի համարը, որը համապատասխանում զորամասի ցուցակում ընտրողի հերթական համարին ։ Կանաչ նշանի հայտնվելուց հետո զինծառայողը հանձնում է իր մատնահետքը։
Մասնագետը կարող է իրականացնել զինծառայողների գրանցում միայն այն տեղամասերում, որտեղ ակտիվ է տեխնիկական սարքավորման վրայի «Զորամասի ցուցակ» կոճակը, այսինքն՝ միայն այն ընտրական տեղամասերում, որտեղ իրականացվելու է զորամասի ցուցակով քվեարկություն։