Մեկտեղում են ուժերը՝ Հայաստանում զարգացնելու ՔՀԿ-ների կարողությունները

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) այսօր նոր համաձայնագիր կնքեց «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության հետ։

«Մենք մեր ուժերը կմեկտեղենք, որ Հայաստանում զարգացնենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները, որպեսզի ավելի նվիրված ու պրոֆեսիոնալ կերպով նրանք ծառայեն հասարակությանը»,- համաձայնագիրը ստորագրելուց հետո ասաց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը՝ մանրամասնելով, որ այս փաստաթղթով կարգավորվում է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նախատեսում է նաև անվճար իրավաբանական օգնության տրամադրում ՔՀԿ-ներին։

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանի խոսքերով՝ այս համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար․ «Շատ ճիշտ է, երբ երկու կազմակերպություններ կարողանում են համադրել իրենց ջանքերը, ՔՀԿ-ների կարողությունների զարգացման գործընթացքում։ Սա մեր գործունեության արդյունավետությունը կբարձրացնի, ինչպես նաև ՀԿ դաշտում կդառնա լավագույն օրինակը՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ջանքերի համադրման մասով»,- նշեց պարոն Տոռոզյանը։

Երկու կողմերը շեշտեցին, այս համագործակցությունը իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացի վրա։

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել