Կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը կնախագահի Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը. մարտի 29-ին կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին անդամները միաձայն ընտրեցին կառավարման խորհրդի նոր նախագահին:

Կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին, բացի խորհրդի նախագահի ընտրությունը, օրակարգային հարցերից էր Կոռուպցիայի դեմ պայքարի առաջիկա նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշման մշակումը: Քննարկվեց «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» նոր օրենքի նախագիծը, որոշվեց դրա վերաբերյալ եզրակացություն ներկայացնել:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշեց, որ կառավարության հետ համագործակցության շրջանակներում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կողմից հանձնարարական էր եղել արդարադատության նախարարին ուսումնասիրել հակակոռուպցիոն անկախ մարմինների (ունիվերսալ և կանխարագելիչ) փորձը և ներկայացնել երկու տարբերակների ուժեղ և թույլ կողմերը:

Սակայն այժմ հանրային քննարկման ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրինագիծը չի բխում ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի և Ջակարտայի հակակոռուպցիոն մի շարք սկզբունքներից, մասնավորապես վերոհիշյալ օրենքի նախագծով չի ապահավվում ստեղծվելիք մարմնի անկախությունը:

Նիստին քննարկվեցին նաև բժշկասոցիալական փորձաքննությունների ոլորտներում վերահանված ռիսկային հարցերը: Մասնավորապես, «Լոգոս» երիտասարդական հասարակական կազմակերպություն նախագահ Արա Մելիքջանյանը նշեց, որ այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերն ու անարդյունավետ ծախսերը նվազեցնելու վրացական փորձն են ուսումնասիրել և կան լուծումներ, որոնք հնարավոր է կիրառել նաև մեր երկրում. օրինակ, տարբեր բնակավայրերում ԲՍՓ գործակալությունները լուծարվել են և դրանց աշխատանքը հիմնականում կատարվում են բժշկական կենտրոնների կողմից:

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից պետության կողմից դեղերի գնման գործընթացում առկա ռիսկերը. մասնավորապես նա նշեց, որ այս դեպքերում պետությունը նախապատվությունը տալիս է էժան դեղերին, սակայն հաճախ հիվանդները հրաժարվում են դրանից՝ որակի կամ իրենց կարիքներին չհամապատասխանության պատճառով:

Որոշվեց, որ վերոնշյալ ոլորտներում կատարված ուսումնասիրությունները նույնպես կշրջանառվեն կոալիցիայի անդամների շրջանում, դրանց վերաբերյալ վերջնական եզրակացություն տալու համար:

Նիստին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը այսօր խորհրդի նիստի ընթացքում ներկայացրեց փետրվարի 17-ին Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի արդյունքները: Նշենք, որ նա  ներկայացրել էր հարկային և մաքսային, պետական գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև հուղարկավորության ոլորտում առկա կոռուպցիոն խնդիրներն ու ռիսկերը:

Ի դեպ, հարկային և մաքսային ոլորտներում ներկայացված առաջարկությունների մի զգալի մասն ընդունելի են. մի մասը կատարված են, մի մասը՝ կատարման փուլում. այս մասին այսօր ներկայացրեց Կոալիցիայի «ՔՀԿ-Բիզնես-ՊԵԿ» աշխատանքային խմբի անդամ Մարիամ Զադոյանը:

Նիստի ավարտին կառավարման խորհուրդը որոշեց Կոալիցայի անդամների հերթական ընդհանուր ժողովը գումարել սույն թվականի մայիսի 12-ին

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել