Աշխատանք է տարվում ուժեղացնել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ ամրացնելով նրանց դերն ու նշանակությունը մի շարք ոլորտներում: Այս մասին «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական ֆոկուս խմբի հանդիպման ժամանակ հայտնեց Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը:
Մասնակիցները ներկայացրին իրենց տեսակետը ոլորտում առկա խնդիրների և դրանց ուժեղացմանը խթանող գործառույթների մասին:
Հիմնական խնդիրներից մեկը հաստիքների նվազ լինելն է, քանի որ ոչ միշտ է, որ մարդկային ներուժը բավականացնում է այս կամ այն խնդրի լուծման իրագործման համար:
ՔՀԿ ներկայացուցիչներն ընդգծեցին նաև, որ հաճախ ավելի շատ մտահոգվում են ռեսուրսների հայթայթման ուղղությամբ, ինչի արդյունքում տուժում է հենց քաղաքականության որդեգրած քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան