Այսօր Փաստաբանների պալատում ժամը 10:00–ին մեկնարկել է պալատի ընդհանուր ժողովը, որի ընթացքում քվերակություն է լինելու՝ պալատի խորհրդի ընտրության, կարգապահական գործը նախապատրաստող անձանց և փաստաբանի օրվա ընտրության վերաբերյալ:
Քվեարկությունն ավարտվելու է ժամը 17:00-ին: Այնուհետև սկսվի քվեաթերթիկների հաշվարկն ու արդյունքների ամփոփման գործընթացը:
Իրավաբան.net -ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ խորհրդի անդամության համար առաջադրվել է 39 թեկնածու 12 տեղի համար և 18 թեկնածու կարգապահական գործը նախապատրաստող անձի թեկնածու՝ 20 տեղի համար: Այսինքն, երկրորդ դեպքում բոլոր թեկնածուները նույնիսկ մեկ ձայն ստանալու դեպքում կընտրվեն:
Արա Զոհրաբյանը նշեց, որ հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, սպասվում է, որ շուրջ 900 փաստաբան կմասնակցի քվերակությանը և արդյունքները կամփոփվեն ոչ շուտ, քան վաղն առավոտյան: Արդյունքները հայտնի դառնալուն պես հրապարակվելու են:
ՓՊ նախագահի խոսքով, թե քվերակությունը, թե քվեաթերթիկների հաշվարկման ողջ գործընթացը տեսահսկվելու և ձայնագրվելու է: Դահլիճում տեղադրված են լինելու առնվազն երեք տեսախցիկներ:
Դահլիճում տեղադրված են նաև հատուկ սարքեր, որոնք նախատեսված են արտակարգ դեպքերի դեպքում. եթե հոսանքն անջատվի, ապա անմիջապես այս սարքերը կմիանան և կլուսավորեն դահլիճը:
Նա նշեց, որ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվել են՝ ընտրությունների թափանցիկությունն ապահովելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Աստղիկ Կարապետյան
Ալեքսանդր Սարգսյան