Ի՞նչ պատասխանատվություն կարող է առաջանալ հրազեն և զինամթերք պահելու կամ փոխադրելու կանոնները խախտելը

Զենք պահելու համար ոստիկանության թույլտվություն ունեցող քաղաքացիների կողմից ողորկափող որսորդական հրազենը և ակոսավոր հրազենն ու զինամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները խախտելը`

  • առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ զենքի և զինամթերքի հատուցմամբ վերցնում:

Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`

  • առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով` զենքի և զինամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հրազենը և զինամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն աշխատողների կողմից խախտելը, որոնք պատասխանատու են դրանց անվթարության համար, ինչպես նաև նրանց կողմից հրազենը և զինամթերքը ոչ ըստ նպատակի օգտագործելը`

  • առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար ենթարկվել է վարչական տույժի`

  • առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել