ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185–րդ հոդվածի 1–ին մասում ամրագրված է.
«1. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
(…)»։
Այսինքն, տոնական և հիշատակի օրերին, որոնք հանգստյան օրեր են և միաժամանակ ոչ աշխատանաքային, ապա կողմերի համաձայնությամբ ընտրվում է`
ա) առնվազն կրկնակի չափով վարձատրում,
բ) մեկ ամսվա ընթացքում վճարովի այլ հանգստյան օրվա տրամադրում,
գ) ամենամյա արձակուրդի ավելացում։