Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2016 թվական հունիսի 23-ի N 655-Ն որոշման համաձայն՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
- Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրումը ՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում՝ օրը որոշվում է դիմողի ցանկությամբ, կազմում է՝ 150,000 դրամ, 3-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ օրը որոշվում է դիմողի ցանկությամբ, կազմում է ՝ 120,000 դրամ, յոթերորդ աշխատանքային օրը՝ 50,000 դրամ:
2) 18-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին, 18.2-րդ և 18.3-րդ կետերով.
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրումը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է 10,000 դրամ, 4-5 աշխատանքային օրվա ընթացքում ՝ 7,000 դրամ.
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրումը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է 10,000 դրամ, 4-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 7,000 դրամ.
- Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրումը նույն պահին կազմում է ՝ մինչև 5 էջի դեպքում 100 դրամ, 5-10 էջը՝200 դրամ, տասից ավելի էջերի դեպքում յուրաքանչյուր էջը 20 դրամ.
3) 19-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.
- Փաստաթղթի վրա երկլեզու ապոստիլ դնելը՝ 5.000 դրամ (հայերեն/անգլերեն)
4) 20-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին և 20.2-րդ կետերով.
- Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում ոչ աշխատանքային օրերին, ոչ աշխատանքային ժամերին (18.00-20.00) կազմում է ՝ 50,000 դրամ.
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տարածքում ամուսնությունների հանդիսավոր գրանցում կազմում է՝ 20,000 դրամ
5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ կետերով` նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերը կազմում են. միաձուլումը՝
- 2 կազմակերպությունների միաձուլման փաստաթղթերի կազմումը 30 աշխատանքային օրվա ընթացքում կամզում է 250,000 դրամ,
- յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 15 աշխատանքային օրը կազմում է 80,000 դրամ,
Նախքան պետական գրանցման ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում. միացում՝
- 2 կազմակերպությունների միացման փաստաթղթերի կազմում 15 աշխատանքային օրվա ընթացքում, կազմում ՝ 170,000 դրամ,
- յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 7 աշխատանքային օր՝ 80,000 դրամ:
Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերը կամում են. բաժանում ՝
- 2 կազմակերպությունների բաժանման փաստաթղթի կազմումը 20 աշխատանքային օրը՝ 200,000 դրամ,
- յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 10 աշխատանքային օր ՝ 80,000 դրամ:
Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերւ կազմում. առանձնացում՝
- 1 կազմակերպության առանձնացման փաստաթղթերի կազմում՝ 15 աշխատանքային օրը ՝ 200,000 դրամ,
- յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում ևս 7 աշխատանքային օր՝ 80,000 դրամ:
Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստոթղթերի կազմում. վերակազմավորում՝
- կազմակերպության վերակազմավորման փաստաթղթերի կազմում 4 աշխատանքային օր ՝ 150,000 դրամ:
Առևտրային կազմակերպությունների ստողծման փաստաթղթերի կազմում 4 աշխատանքային օր՝ 35.000 դրամ:
Ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր՝60.000 դրամ:
Հիմնադրման մասին պայմանագրի կազմում 3 աշխատանքային օր ՝ 15,000 դրամ:
Առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության փաստաթղթերի կազմում 4 աշխատանքային օր, կազմում է 20.000 դրամ:
Ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության փաստաթղթերի կազմում՝ 5 աժխատանքային օր՝ 30,000 դրամ:
Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության փաստաթղթերի կազմում՝ 4 աշխատանքային օր՝ 30,000 դրամ:
Ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստոաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում 4 աշխատանքային օր՝ 30,000 դրամ:
Ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստոաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր՝ 50,000 դրամ:
Ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստոաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր՝ 40,000 դրամ:
Ոչ ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստոաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում 5 աշխատանքային օր՝ 60,000 դրամ:
Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, գործադիր մարմնի ղեկավար փաստաթղթերի կազմում՝3 աշխատանքային օր՝ 30,000 դրամ:
Իրավաբանական անձանց անկախ կազմակերպաիրավական ձևից լուծարման գործընթացում գտնվելու մասին փաստաթղթերի կազմում՝ 15 աշխատանքային օր՝ 80,000 դրամ:
Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, լուծման գրանցման փաստաթղթերի կազմում՝ 10 աշխատանքային օր ՝55,000 դրամ: